Սփյուռքի 50-ից ավելի կազմակերպություն Փաշինյանի հրաժարականն է պահանջում

Սփյուռքի 50-ից ավելի կազմակերպություն Փաշինյանի հրաժարականն է պահանջում

PanARMENIAN.Net - Սփյուռքի տարբեր համայնքների 50-ից ավելի կազմակերպություն դատապարտել են նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունը, պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը։

Հայ Հեղափոխական դանակցությունից հայտնել են, որ վարչապետի հրաժարականը պահանջող կառույցների թվում են ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչությունը, ՀՅԴ Զավարյան Ուսանողական Միությունը, Լիբանանի Երիտասարդական Միությունը, ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միությունը (Կանադա), Մոնռեալի, Գոնգորտիա համալսարանների հայ ուսանողական միությունները, Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը և տասնյակ այլ կառույցներ։

Նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո ՀՀ-ում ևս պարբերաբար ցույցեր են՝ վաչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---