Երևանի կրկեսի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջին

Երևանի կրկեսի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջին

PanARMENIAN.Net - Երևանի կրկեսի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021-ի վերջում՝ դեկտեմբերի 31-ին։ Գործադիրի դեկտեմբերի 3-ի նիստում որոշվել է ներել «Երևանկրկես» ՍՊԸ-ի 7․2 մլն դրամի պարտքը, որը կուտակվել է ներդրումային պարտավորությունների չկատարման հետևանքով։

Մինչ շենքի շահագործումը ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ։

Պետության հետ կնքված պայմանագրով Երևանի կրկեսի սեփականատեր «Տաշիր գրուպը» պարտավորվել էր շինարարությունն ավարտել 2015 թվականին, սակայն չնախատեսված աշխատանքների պատճառով նախագիծը հարկ եղավ վերանայել և շենքը պետք է շահագործման հանձնվեր 2018-ի ավարտին։ 2018-ի տվյալներով` ներդրումները կազմել են 3 մլրդ դրամ։

Կրկեսի հին շենքը կառուցվել էր 1962թ։ Նախկին շենքի տանիքը ցածր էր՝ ընդամենը 17 մետր, ինչը տպավորիչ և ժամանակակից համարներ ցուցադրելու հնարավորություն չէր տալիս: Այժմ տանիքն ունի 27 մետր բարձրություն: Նոր շենքում պայմաններ են ստեղծված նաև ջրում և սառույցի վրա բեմադրված կրկեսային ներկայացումների համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---