ՀՀ արտգործնախարարը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ քննարկումների

ՀՀ արտգործնախարարը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ քննարկումների

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտգործնապարար Սերգեյ Լավրովին։ Նրանք կքննարկեն նոյեմբերի 10-ի լույս գիշերը կնքված եռակողմ հայտարարության կետերի իրագործումը։

Շեշտադրվելու են մարդասիրական օգնության տրամադրումը, ենթակառուցվածքների վերականգնումը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը։

Քննարկվել է նաև նոյեմբերի 21-ին ռուսական միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---