Զախարովա․ Անհետ կորածների և զոհերի մարմինների վերադարձի հարցերը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ են

Զախարովա․ Անհետ կորածների և զոհերի մարմինների վերադարձի հարցերը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ են

PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների որոնման և զոհվածների մարմինների փոխանակման հարցերը շատ զգայուն են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար, այդ հարցերը գտնվում են ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հսկողության տակ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է RT-ն:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները որոնողական աշխատանքներ են կատարում ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ռուսական կողմը սերտ շփման մեջ է հայկական և ադրբեջանական համապատասխան կառույցների հետ:

Զախարովան հայտնել է, որ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսազրույցներ են ունեցել, քննարկվել են ռուսական խաղաղապահների աշխատանքը, բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու հարցով հետագա քայլերը, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման միջոցառումները:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ նոյեմբերի 14-ից հետո ԼՂ է վերադարձել 30,000 հոգի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---