Գլենդելաբնակ հայերը գերիների վերադարձի ուղղությամբ գործնական քայլեր են պահանջում

Գլենդելաբնակ հայերը գերիների վերադարձի ուղղությամբ գործնական քայլեր են պահանջում

PanARMENIAN.Net - Գլենդելի հայ համայնքը պահանջում է գործնական քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձի համար, ինչպես նաև գործող իշխանության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Հավաքի մասնակից բանախոսները ստեղծված իրավիճակի համար մեղավոր են համարում գործող իշխանությանը։

Դիմելով ներկաներին՝ ցույցի կազմակերպիչները կոչ են արել թափանցիկ հաշվետվություն պահանջել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարների ու դրանց ծախսի մասին։

ՀՀ-ում ևս պարբերաբար անհետ կորած ու գերեվարված զինվորականների հարազատները ցույցեր են իրականացնում՝ պահանջելով նրանց վերադարձի համար քայլեր ձեռնարկել։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ ընդունել է գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը գերիների հարցով «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքն է առաջարկել, նույնն արել էին նաև պաշտոնական Ադրբեջանից։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---