Ֆրանսիան 76 մզկիթի նկատմամբ վերահսկողություն կսահմանի. Դրանք կարող են փակվել 4 դեկտեմբերի 2020 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է Ֆրանսիայում գտնվող որոշ մզկիթների նկատմամբ սեպարատիստական մղումների կասկածով վերահսկողություն սահմանելու մասին։ Խոսքը Ֆրանսիայի 76 մզկիթի մասին է, որոնցից 16-ը Փարիզում են։ Նշվում է, որ 18-ի նկատմամբ արտոնված են անվերապահ գործողություններ, այդ թվում՝ դրանք փակելու։ Դարմանինի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարումից սկսած արդեն 43 մզկիթ է փակվել: Մակրոնի թիմն առաջարկում է «Իսլամիստ անջատողական» օրինագծով խստացնել հսկողությունը երկրում գործող մուսուլմանական կառույցների նկատմամբ։ Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցչին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակորնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի, ապա կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Դրանից հետո Ֆրանսիայում ահաբեկչական ակտեր եղան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |