Ստեփանակերտ 1 օրում ավելի քան 1200 փախստական է վերադարձել

Ստեփանակերտ 1 օրում ավելի քան 1200 փախստական է վերադարձել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին ավելի քան 1200 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։ Նրանց տեղափոխման անվտանգությունն ապահովում էին ռուս խաղաղապահները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող հերթական ավտոբուսները։ Երևանից Ստեփանակերտ է հասել 1244 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավտոբուսները երթևեկել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։

Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել մոտ 32,000 փախստական։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---