Կնոջն ու աներոջը կացնահարած, զոքանչին կացնով սպանած տղամարդը 19 տարով ազատազրկվել է 5 դեկտեմբերի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - 2016-ին նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը 3 տարի տևած դատավարությունից հետո դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, փոխանցում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ֆեյսբուքյան էջից։ 2016 թվականի հուլիսի 8-ին երևանյան շենքերից մեկի շքամուտքում Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինեն տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Կոալիցիայից բեկումնային են համարում դատավճիռը՝ նշելով, որ մինչ այս կանանց նկատմամաբ բռնության ու անգամ կնասպանության դեպքերով «տարիներ շարունակ դատական համակարգում եղել են բազմաթիվ անտրամաբանական վճիռներ»։ Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը`պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով) և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով), այն է՝ սպանություն, և դիտավորությամբ՝ երկու և ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը)։ Կենտրոնից նշում են նաև, որ նախկինում այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծել է կնոջը: Դատարանն ապացուցված էր համարել, որ Մարտիրոսյանը դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը, սակայն դատապարտվել ընդամենը 6 ամսվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այդ ընթացքում տղամարդը հասցրեց կատարել նոր հանցագործություն։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |