Ռուսաստանաբնակ հայերը 5 ռեանիմոբիլ են նվիրել Արցախին

Ռուսաստանաբնակ հայերը 5 ռեանիմոբիլ են նվիրել Արցախին

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայեր Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը 5 ռեանիմոբիլ են նվիրել Արցախին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

200,000 դոլար արժողությամբ մեքենաները հագեցած են տարբեր տեսակի բժշկական սարքավորումներով:

Մարտիրոսյանը դեկտեմբերի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---