Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցը՝ Ազատության հրապարակում (Ուղիղ)

Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցը՝ Ազատության հրապարակում (Ուղիղ)

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր 17 կուսակցության` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցը, փոխանցում է Para Tv-ն։

16։16-«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանը հարաբերությւոններ է փչացրել գրեթե բոլոր երկրների աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Ըստ նրա՝ Փաշինյանը վարել է ՀՀ-ն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն։

15։35-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ընթերցել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուղերձը։ Ծառուկյանը նշել է, թե «երկիրը կործանման եզրին է, վտանգված են Ադրբեջանի հետ սահմանակից մարզերը»։ ԲՀԿ ղեկավարն իր ուղերձով կոչ է արել աջակցել ընդդիմության միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին և նրա գլխավորությամբ ստեղծել անցումային ժամանակավոր կառավարություն։ Ծառուկյանի խոսքով՝ «օր առաջ պետք է փոխվի բանակցողը, որպեսզի Ռուսաստանի հետ համատեղ չեզոքացվեն վտանգները»։

15։20- Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը միացել է վարչապետի հրաժարականի պահանջին, նա աղոթք է կարդացել ու ելույթ ունեցել։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքում ելույթ կունենա նաև ընդդիմադիրների միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։

Հանրահավաքի ընթացում Հայ Հեղափոխական Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ հավաքից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կանչվել է հարցաքննության, նրա աջակիցնները, սակայն, կմասնակցեն ցույցին։

Նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո ՀՀ-ում պարբերաբար ցույցեր են, ընդդիմադիրները Փաշինյանի ու Կառավարության հրաժարականն են պահանջում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---