17 հուլիսի 2002 - 23:46 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑԵԼ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Եվրոպայի արդարադատության եւ ժողովրդավարության հայկական դաշնությունը նոր գրասենյակ է բացել Բրյուսելում: Եվրոպայի քաղաքական հիմնարկությունների եւ հայկական համայնքների միջեւ կապող օղակ հանդիսանալով` Եվրոպայի հայկական դաշնությունն իր գործունեությունն ուղորդում է եվրոպական քաղաքական գործիչների աջակցությամբ Եվրոպայի հայկական համայնքների խնդիրների լուծմանը: Դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը գրասենյակի բացման արարողության ժամանակ ընթերցել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի նամակը, որտեղ աջակցություն է հայտնվում Եվրոպայի Հայկական դաշնության գործունեությանը: