SOHR. Ադրբեջանում ավելի շատ Թուրքիայի տեղափոխած վարձկան է սպանվել, քան Լիբիայում

SOHR. Ադրբեջանում ավելի շատ Թուրքիայի տեղափոխած վարձկան է սպանվել, քան Լիբիայում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դատարանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց Սիրիա վերադարձած որոշ զինյալներից նոր տեղեկություններ է ձեռք բերել։

Նշվում է, որ Սիրիա վերադարձած զինյալները տարբեր աշխատավարձեր են ստացել, ոմանց տրվել է $3500 և 600 լիրա ($77), ոմանց՝ $1000 և 1000 լիրա ($128) , որոշներն էլ գումար ստացել են երկու անգամ՝ ընդհանուր $641: Կան նաև դեռ չվճարված գումարներ։

Դիտարանի աղբյուրները հայտնել են, որ Ադրբեջանում սպանված սիրիացի վարձկանների թիվը գերազանցել է Լիբիայում սպանվածներին, քանի որ Ադրբեջանում 541 սիրիացի է սպանվել, իսկ Լիբիայում՝ 468։ Ավելին՝ հավանաբար զոհերն ավելի շատ են, սակայն նրանց մահը դեռ չի հաստատվել։

Ավելի վաղ դիտարանը հայտնել էր, որ Ադրբեջանի կառավարությունը դեմ էր ահաբեկիչների բնակությանն իր տարածքում, ավելի քան 900 վարձկան վերադարձել է Սիրիա։

Նշվում էր, որ ԼՂ հակամարտության շրջանում տեղակայված սիրիացի մարտիկների ընդհանուր թիվը 2580 է, որոնցից 342-ն ավելի վաղ էր վերադարձել Սիրիա՝ հրաժարվելով աշխատավարձից։ Ընդհանուր սպանվել է 293 սիրիացի։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ ապացույցներ են հայտնվում։ Անգամ հայկական կողմը գերեվարել է այդ զինյալներից, որոնք տեսախցիկի առաջ արաբերենով պատմել են՝ ինչ են անում Ադրբեջանում։

Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մի քանի հարյուր զինյալ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---