Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է

Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցն է

PanARMENIAN.Net - 2020-ի դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցը։

1988 թվականի այդ օրը՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր:

Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում:

Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը 25,000 մարդու կյանք խլեց, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000-ը` դարձան հաշմանդամ, մոտ 530,000 քաղաքացի` անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75.000՝ Հայաստանից դուրս:

32 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն. Գյումրիումդեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---