Արբանյակային լուսանկարը վկայում է Ադրբեջանի կողմից հայերի ուղղությամբ սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին

Արբանյակային լուսանկարը վկայում է Ադրբեջանի կողմից հայերի ուղղությամբ սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին

PanARMENIAN.Net - DFRLab լաբորատորիան արբանյակային լուսանկարներով հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերի վերահսկած անտառների մեծ հատվածներ հրկիզվել են այն ժամանակ, երբ հայկական կողմը տեսանյութեր հրապարակեց և պնդեց Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակ կիրառելու մասին։

Ըստ կենտրոնի՝ անտառային զանգվածների թիրախավորումը մարտավարություն է, որը երբեմն օգտագործվում է որևէ տարածքից զորքերի հեռացման և շրջակա միջավայրին խոշոր վնաս տալու նպատակով։

Նշվում է, որ հոկտեմբերի վերջից ադրբեջանական ուժերի կողմից հայկական տարածքներով առաջանալու հետ մեկտեղ տեղանքը դառնում էր ավելի անտառային ու լեռնային, ինչը հայ զինվորների համար ավելի բարենպաստ էր պաշտպանվելու համար։ Հայերն անտառներն օգտագործում էին անօդաչուների գրոհներից պաշտպանվելու համար։ Սրան ի պատասխան ադրբեջանցիները սկսել էին հրկիզող զինատեսակներ կիրառել։

Սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին հայտարարությունները և տեսանյութերը սկսեցին հայտնվել համացանցում նոյեմբերի սկզբին։

Ըստ աղբյուրի՝ բարդ է հաստատել սպիտակ ֆոսֆորի կիրառելիությունը միմիայն տեսանյութերով և լուսանկարներով, քանի որ դրա նշանները հաճախ համընկնում են հրկիզող զինատեսակներում օգտագործվող այլ քիմիական նյութերի նշանների հետ։ Սակայն DFRLab-ի փորձով՝ Լեռնային Ղարաբաղում արված տեսանյութերը հիշեցնում են այլ կոնֆլիկտների ժամանակ սպիտակ ֆոսֆորի հնարավոր կիրառումները։

Նախկին զեկույցներում լաբորատորիան հայտնել է, որ այս զինատեսակների պատճառած բնապահպանական վնասը տեսանելի է լինում նաև արբանյակով։

Լեռնային Ղարաբաղի դեպքում հրկիզված հատվածները հիշեցնում են սպիտակ ֆոսֆորի կամ դրան շատ նման քիմիական այլ բաղադարություն ունեցող նյութերի կիրառման հետևանքները։

Քարտեզում նշված երկու շրջանի հրկիզումը համընկնում է հրապարակված տեսանյութերի ժամանակաշրջաններին։ Առաջին շրջանը Դադիվանք գյուղից հյուիս-արևմուտք է, երկրորդը՝ Արփագետիկ գյուղի մոտակայքում։

Լուսանկարն արված է հոկտեմբերի 30-ին՝ մինչև այրվելը, նոյեմբերի 1-ին՝ հրդեհի ժամանակ և նույն օրը՝ դրանից հետո։

Լուսանկարն արված է հոկտեմբերի 27-ին՝ մինչև այրվելը, նոյեմբերի 1-ին՝ հրդեհի ժամանակ, և նոյեմբերի 4-ին՝ դրանից հետո։

Որպես ամփոփում նշվում է, որ բաց աղբյուրներից ստացված այս տվյալները վկայում են, որ Ադրբեջանը ծայրահեղական և չտարերակված մարտավարություն է կիրառել հայկական ուժերի դեմ՝ շրջակա միջավայրին հսկայական վնաս հասցնելով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---