Այվազյանը՝ Լավրովին․ Կարևոր է գերիների փոխանակումը՝ նրանց հանդեպ դաժանությունների լույսի ներքո

Այվազյանը՝ Լավրովին․ Կարևոր է գերիների փոխանակումը՝ նրանց հանդեպ դաժանությունների լույսի ներքո

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվա այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը կարևորել է գերիների շուտափույթ վերադարձը, քանի որ նրանք խոշտանգվում են։

«Բնականաբար, անհետ կորածների որոնումը, զոհվածների մարմինների և գերիների փոխանակումը շատ զգայուն և անհապաղ լուծում պահանջող հարցեր են։ Դա հատկապես ակտուալ է ռազմագերիների նկատմամբ բարբարոսությունների ի հայտ եկող և հաստատվող բազմաթիվ փաստերի ներքո, այդ բառի ուղիղ կիրառությամբ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Բացի այդ, նա կարևորել է հայկական հոգևոր-մշակութային կառույցների և կոթողների պահպանման հարցը։

Նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու մասին ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության կետերից մեկով նախատեսված է գերիների և զոհվածների մարմինների փոխանակում։ Գերիների փոխանակումը, ըստ հայկական կողմի, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է, բացի այդ, չի հայտնում իր մոտ գտնվող բոլոր ռազմագերիների մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---