Սարգսյանը՝ Լուկաշենկոյին․ Ալիևին $6 մլրդ կտամ 7 շրջանի պահանջից հրաժարվելու դեպքում

Սարգսյանը՝ Լուկաշենկոյին․ Ալիևին $6 մլրդ կտամ 7 շրջանի պահանջից հրաժարվելու դեպքում

PanARMENIAN.Net - Բաղրամյան 26 Telegram-ալիքը հրապարակել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սագսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցից մի հատված, որտեղ Սարգսյանը հայտնում է, թե պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին $6 մլրդ տալ, միայն թե նա հրաժարվի Արցախի 7 շրջանի պահանջից։

2018-ին Բելառուսի նախագահը պատմել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումների շրջանակում ինքն ու ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն առաջարկել են Սարգսյանին հանձնել 5 շրջանն Ադրբեջանին: Սարգսյանն ասել է՝ եթե հանձնի այդ շրջանները, Ադրբեջանը կկտրի ճանապարհը և կօկուպացնի Ղարաբաղը: Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ռուս-բելառուսական զորքեր ներգրավելուն Սարգսյանը դեմ է եղել։

Ձայնագրությունում Լուկաշենկոն առաջարկում է Սարգսյանին հանձնել 5 շրջան, ապա «անել այնպես, որ պատերազմ չլինի»: Բելառուսի նախագահն առաջարկում է շրջանների հանձնումից հետո խաղաղապահական առաքելություն տեղակայել։

Ըստ Լուկաշենկոյի Սարգսյանի դիրքորոշումը «թույլ է», քանի որ նա ասում է՝ «չեմ տա 7 շրջանը, քանի որ հնարավոր է դու պատերազմ սկսես»։

-Իսկ եթե չսկսի՞,- հարցնում է Լուկաշենկոն, որին նույն հարցով էլ պատասխանում է Սարգսյանը՝ «իսկ եթե սկսի՞»։

Սարգսյանի հարցին, թե ինչու ՀՀ-ն պետք է հենց այնպես 7 շրջան տա, Լուկաշենկոն արձագանքում է, թե հենց այնպես չէ՝ Ալիևը կվճարի $5 մլրդ։

Սարգսյանն էլ նշում է, որ ինքը չի կարող դա անել, քանի որ այդ 7 շրջանը ձեռք է բերվել 5000 զոհի արյամբ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---