8 դեկտեմբերի 2020 - 15:51 AMT
Լավրով․ ՄԱԿ գնահատման առաքելությունը ԼՂ-ում կլինի դեկտեմբերի կեսին

Միավորված ազգերի կազմակերպության գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կուղևորվի դեկտեմբերի կեսին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստում է գնահատման առաքելությունը, ինչը որոշ ժամանակ է պահանջում։ Դրանում կմտնեն պրոֆիլային մասնագիտացված հաստատություններ և ՄԱԿ համակարգի ծրագրերը։ Պլանավորում են ուղարկել դեկտեմբերի կեսերին»,- հայտարարել է նա ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ անցկացրած ասուլիսի ընթացքում։

Լավրովը նաև փոխանցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ԼՂ-ում հումանիտար աջակցության ցուցաբերման կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ,։

Ղարաբաղում տեղակայված է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են:

Կողմերի՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով: