8 դեկտեմբերի 2020 - 18:48 AMT
2020-ի սկզբից Ռուսաստանում 41 ահաբեկչություն է կասեցվել

Ընթացիկ տարում Ռուսաստանում չի թույլատրվել ահաբեկչական ակտի իրականացում։ Նախապատրաստման փուլում ահաբեկչական ուղղվածության 61 հանցագործություն է կասեցվել, այդ թվում՝ 41 ահաբեկչություն։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը հայտնաբերել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 55 ընդհատակյա օղակ։

Բացի այդ, հակաահաբեկչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել է մի քանի 100 մարդ, այդ թվում` պարագլուխներ։ Առգրավվել է մոտ 600 միավոր հրազեն, 134 դիպուկահար հրացան, ավելի քան 100,000 փամփուշտ, 3000 ական, նռնակ և այլ զինամթերք։

Արգելվել է ծաղրահեղական գործունեություն ծավալած 149 օտարերկրացու մուտք Ռուսաստան։