26 փետրվարի 2009 - 20:51 AMT
Մարտի 10-ին Թեհրանում կբացվի Տնտեսական Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովը
Տնտեսական Համագործակցության Կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովին մասնակցելու համար Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտի 10-ին կմեկնի Իրան: Գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն Աֆղանստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Թաջիկստանի եւ Իրանի առաջնորդները: Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության անդամ երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Ծրագրված են նաեւ ՏՀԿ երկրների ղեկավարների հանդիպումները, հաղորդում է Today's Zaman թուրքական թերթը: