Covid-19-ի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի փորձարկմանը 38,000 մարդ է մասնակցել. 6-ը մահացել են![]() 9 դեկտեմբերի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած պատավաստանյութի փորձարկման հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 6 մահ է գրանցվել, որոնցից 2-ը ստացել էր պատվաստանյութը, 4-ը՝ պլացեբոն։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը փոխանցում է՝ փորձարկումներին մասնակցել է 38,000 մարդ։ Պացիենտներից մեկն ունեցել է գիրություն և աթերոսկլերոզ, մահացել է առաջին դեղաչափից երեք օր անց, մեկ այլ պացիենտի սիրտը կանգ է առել 60 օր անց՝ երկրորդ դեղաչափից հետո։ Պլացեբո ստացածներից երկուսի մահվան պատճառը չի հաստատվել, մյուս երկուսը մահացել են ինֆարկտից և ինսուլտից։ Մահացածներից երեքը 55 տարեկանից մեծ են։ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հաստատել էր Pfizer/BioNTech պատվաստանյութի արդյունավետությունը: Նշվում էր, որ այն ցույց է տվել անվտանգության համապատասխան մակարդակ։ ![]() ![]() «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել Փաստաթուղթն այժմ քննարկման փուլում է Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը պատվաստման տեսանյութ կամ լուսանկարներ չի հրապարակելու ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |