ՀԲ-ն Հայաստանին $50 մլն կտրամադրի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Կենտրոնական բանկը - Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող Վերակառուցման - զարգացման միջազգային բանկը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի պայմանագիր են կնքել: Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսի միջեւ:



Ծրագրի նպատակն է Հայաստանում մասնավոր փոքր ու միջին ձեռներեցության խրախուսումը - զարգացումը միջին ժամկետայնության վարկային միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով: Ծրագրի իրականացումը նպաստավոր պայմաններ է ստեղծելու ինչպես մասնավոր փոքր ու միջի ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման, այնպես էլ ծրագրում ներգրավված բանկերի համար: Վարկային միջոցները տրամադրվում են Վերականգնման - Զարգացման Միջազգային Բանկի կողմից ՀՀ ԿԲ-ին 26.5 տարի մարման - 5 տարի արտոնյալ ժամկետով՝ ՀՀ Ֆինանսների նախարարության երաշխավորությամբ:



Վարկային միջոցները տեղաբաշխվելու են Ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով, որոնց հետ ՀՀ ԿԲ-ն կնքելու է վարկային պայմանագրեր: Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է մրցութային կարգով Համաշխարհային Բանկի կողմից սահմանված չափանիշների հիման վրա:



Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում գործող ՄՓՄՁ-ների գերակշիռ մասի եկամուտներն ու ծախսերն արտահայտվում են ՀՀ դրամով, ակնկալվում է, որ վարկերի մեծ մասը կտրամադրվի ազգային արժույթով, սակայն Ծրագիրը հնարավորություն է ընձեռում վարկավորումն իրականացնել նա- ԱՄՆ դոլարով, եթե վարկառուները կներկայացնեն այդպիսի պահանջ - կհիմնավորեն իրենց արտարժութային եկամուտների աղբյուրները: Ծրագրի շրջանակներում վարկային միջոցների կարող են հավակնել ՀՀ տարածքում գրանցված մասնավոր ձեռնարկությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 500 միլիոն ՀՀ դրամը: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԿԲ կողմից 2001թ-ին հիմնադրված «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ» հիմնարկի միջոցով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---