Ադրբեջանցիները հայկական հերթական գերեզմանատունն են պղծել

Ադրբեջանցիները հայկական հերթական գերեզմանատունն են պղծել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքներում ավերվել և պղծվել է հայկական հերթական գերեզմանատունը: Telegram-ի իր ալիքում այս մասին տեսանյութ է հրապարակել ռուս լրագրող Ալեքսանդր Կոցը։

Լրագրողը, որն Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմն է լուսաբանել, գերեզմանատան գտնվելու վայրը չի հայտնում:

Նրա տեսանյութում երևում է, որ կոտրվել են գերեզմանաքարեր, վնասվել որոշ պարագաներ։

Կոցի հրապարակած մեկ այլ տեսանյութում երևում են կադրեր Բաքվում սպասվող ռազմական շքերթից: Ըստ նրա՝ կադրերում ռազմատեխնիկայի վրա երևացող խաչերը վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է շքերթի ժամանակ ցուցադրել հայկական կողմից առգրավված տեխնիկան:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները ոտքով հարվածում էին հայկական գերեզմանաքարին, վայր գցում այն։ Հայերի գերեզմանների, պատմամշակութային հուշարձանների պղծումը, վնասումը կամ հայկական հետքի վերացումը նորություն չէ ադրբեջանական կողմի համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---