Ընդդիմադիրներն ԱԺ դիմաց «կարմիր քարտով» պահանջում են վարչապետի հրաժարականը

Ընդդիմադիրներն ԱԺ դիմաց «կարմիր քարտով» պահանջում են վարչապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակցող քաղաքացիները քայլերթով հասել են Ազգային ժողով, շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, փոխանցում է Para Tv-ն։

Խորհրդարանում միաժամանակ ընթանում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։

Ցուցարարները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան»՝ վեր պարզելով «կարմիր քարտեր»։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե իրենք «կարմիր քարտով» են պահանջում Փաշինյանի հրաժարականը:

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե ընդդիմադիր 17 կուսակցության ֆորմատը փոխվել է և այժմ իրենք «Հայրենքիի փրկության շարժում են ձևավորել»։ Իրենց միացած կուսակցությունների թիվը, ըստ Վանեցյանի, 22-ից ավելի է, շատ են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---