Փաշինյան․ Մեր ամենամեծ անելիքն է թույլ չտալ վտանգել ՀՀ ժողովորդի իշխանությունը

Փաշինյան․ Մեր ամենամեծ անելիքն է թույլ չտալ վտանգել ՀՀ ժողովորդի իշխանությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով հարցին, թե ինչու համառորեն հրաժարական չի տալիս, ասել է, որ իր կարծիքով՝ իր և կառավարության ամենամեծ անելիքը Հայաստանի ժողովորդի իշխանությունը վտանգել թույլ չտալն է։

Նրա խոսքով՝ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը։

«Եվ մեր մեծագույն խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, արտահայտվելու հնարավորություն ունենա և մենք առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի հետ»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո կամ որևէ սոուսի մեջ վտանգի չենթարկվի։

«Եվ այսօրվա իմ և մեր կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա»,- նշել է վարչապետը։

Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են։ Հրաժարականի պահանջին են միացել նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները։

«Բոլոր գործընթացներում կարևորն այն է, որ դրանցում, անկախ ամեն ինչից, ՀՀ ժողովուրդը որևէ կերպ և որևէ պատճառով չկորցնի ՀՀ-ում իշխանություն ձևավորելու ազատ քաղաքական արտահայտման իր իրավունքը։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լրատվամիջոցները չեն, որ որոշում են, թե ով է ՀՀ վարչապետը և չպիտի այդպես լինի. ժողովուրդն է որոշում, թե ով է վարչապետը, և պիտի շարունակի այդպես լինել»,- ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---