Փաշինյան․ Եռակողմ հայտարարությունը հավելված չունի, ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովրդի համար

Փաշինյան․ Եռակողմ հայտարարությունը հավելված չունի, ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովրդի համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը հավելված չունի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ինձ ասացին, թե այդպիսի լուրեր կան, որ հավելվածներ ու այլ բաներ գոյություն ունեն։ Պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավականին աշխատատար է», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կան հարցեր, որոնց հրապարակային քննարկումը ոչ մի օգուտ չի կարող բերել։

Տեղեկություններ էին տարածվել, որ հայտարարությունն ունի նաև գաղտնի հավելված։ Նման կարծիքների պատճառ են նաև բուն հայտարարությունում առկա որոշ անորոշ կետեր, օրինակ՝ գերիների փոխանակման հստակ ամսաթվի նշված չլինելը։

Վարչապետը նաև նշել է, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---