26 փետրվարի 2009 - 22:48 AMT
Հայաստանի վարչապետը տույժ կսահմանի անբարեխիղճ գերատեսչությունների համար
Հայաստանի խորհրդարանի Վերահսկիչ պալատի հետազոտությունները վկայում են այն մասին, որ ըստ բյուջեի ծախսային մասի կատարման արդյունավետության լուրջ խնդիրներ կան: Այդ մասին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, Տ.Սարգսյանը հայտարարել է, որ երկրում լուրջ ռեզերվներ կան եւ բյուջետայի ծախսերը կարող են առավել արդյունավետ լինել:

«Ես խնդրեցի Վերահսկիչ պալատի նախագահին, որպեսզի նա մեզ օգնի վերահսկել ռիսկային ծախսերի արդյունավետությունը, ինչը կնպաստի առավել ճիշտ ծախսային քաղաքականություն վարելուն 2009 թվականին: Վերահսկիչ պալատի ղեկավարը կներկայացնի մեզ այն ոլորտները, որտեղ ստուգումների արդյունքում գրանցվել է ռիսկի բարձր տոկոս եւ եթե այդ ոլորտներում ռիսկի աստիճանը մնա նույն մակարդակի վրա, մենք ուղղակի կհրաժարվենք այդ ծախսերից: Եթե Վերահսկիչ պալատի հետազոտություններից հետո համապատասխան գերատեսչություններն իրենց համար եզրակացություններ չեն արել, դա նշանակում է, որ այդ ծախսերրն ուղղակի ավելորդ են եւ այդ տեսակետից մենք կարող ենք լրջորեն տնտեսել ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը»,-ընդգծել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի դժգոհությունն առաջացրեց նաեւ այն փաստը, որ չեն կատարվել օրենքով սահմանված պահանջները Վերահսկիչ պալատի եզրակացություններին գրավոր պատասխաններ տրամադրելու վերաբերյալ: