Իրանի ԱԳՆ․ Ողջունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը

Իրանի ԱԳՆ․ Ողջունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը և ռազմական գործողությունների ավարտը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Զարիֆը գրառումը կատարել է ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։ Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

«Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման, մասնավորապես` պատերազմից տուժած տարածքների վերականգնման, Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ», - գրել է Զարիֆը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---