Ստեփանակերտը մտադիր են կես տարում վերականգնել

Ստեփանակերտը մտադիր են կես տարում վերականգնել

PanARMENIAN.Net - Արցախի իշխանությունները հուսով են, որ Ստեփանակերտը, որը մեծապես տուժել է գնդակոծությունների և հրթիռակոծությունների հետևանքով, հնարավոր կլինի վերականգնել կես տարում։ Այդ մասին հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Առավելագույնը 6 ամիս կպահանջվի քաղաքն ամբողջությամբ վերականգնելու համար։ Ոչ ավելին։ Ինչո՞ւ 6։ Դա կապված է ձմեռվա ցուրտ եղանակի, անձրևների հետ, դա խանգարում է աշխատանքներին։ 6 ամսից ամեն ինչ լավ կլինի, նույնիսկ ճանապարհները կասֆալտապատվեն»,- ասել է նա։

Սարգսյանը հաստատել է, որ ռմբակոծություններից հետո քաղաքի վերականգնումը շարունակվում է ըստ ծրագրի։

«Ռմբակոծություններից հետո վերանորոգում է ընթանում։ Շինարարական բրիգադներ են եկել ՌԴ-ից, Հայաստանից՝ օգնելու վերականգնել քաղաքներն ու գյուղերը։ Որպեսզի մեր երեխաներին, երբ նրանք զբոսնեն քաղաքում, ոչ մի բան չհիշեցնի այդ իրադարձությունների մասին»,- ասել է քաղաքապետը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---