26 փետրվարի 2009 - 23:53 AMT
Պետական դեպարտամենտ. Թուրքիայի ապագան շատ կարեւոր է ԱՄՆ համար
ԱՄՆ-ն միշտ էլ մեծ կարեւորություն է տվել Թուրքիայի անդամությանը Եվրամիությունում: Այդ մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրիի հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Էգեմեն Բագիսը: Նրա խոսքով, Բարակ Օբամայի վարչակազմը օժանդակում է Թուրքիայի անդամությունը ԵՄ-ում: «Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն նոր նախագահ Բարակ Օբամայի օրոք կօժանդակի Թուրքիայի լիիրավ անդամությունը ԵՄ-ում»,- ընդգծել է Բագիսը: Ջեֆֆրին իր հերթին հաստատել է Բագիսի խոսքերը` նշելով, որ Թուրքիան ժողովրդավարական եւ աշխարհիկ երկիր է ու ԱՄՆ կարեւոր դաշնակիցը: «Թուրքիան պետք է կարեւոր դեր խաղա Արեւմուտքում, եւ Թուրքիայի ապագան շատ կարեւոր է ԱՄՆ համար»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը, գրում է Turkish Weekly լրագիրը: