Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ից և Ադրբեջանից լոլիկի ներմուծման արգելքը. «Կրեմլը չի որոշում»

Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ից և Ադրբեջանից լոլիկի ներմուծման արգելքը. «Կրեմլը չի որոշում»

PanARMENIAN.Net - ՀՀ-ից և Ադրբեջանից լոլիկի և այլ պտուղբանջարեղենի ներկրումն արգելելու մասին որոշումը կայացվում է համապատասխան գերատեսչությունում և Կրեմլի իրավասությունից դուրս է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար, դա արվում է կառավարության հետ գործակցությամբ և կան հստակ չափանիշներ, որոնց հիման վրա էլ ընդունվում են այդ որոշումները։ Գիտեք, որ այդ որոշումները կապված են վիրուսների հետ, և պանդեմիայի պայմաններում, բնականաբար, դա առանձնահատուկ ուշադրության է արժանանում։ Կրեմլի հետ գործողությունները համաձայնեցնելու կարիք չի առաջանում»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 10-ից արգելել է Ադրբեջանից խնձորի և լոլիկի ներմուծումը ՌԴ ՝ վնասատուների առկայության պատճառով։ Դեկտեմբերի 14-ից նույն գերատեսչությունն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը ՌԴ ՀՀ Արմավիրի մարզից։

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---