Էրդողան․ Բաքվի պայքարը Հայաստանի հետ չի ավարտվել

Էրդողան․ Բաքվի պայքարը Հայաստանի հետ չի ավարտվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել Լեռնային Ղարաբաղում վճռական հաղթանակից հետո։

«Ադրբեջանի՝ «օկուպացված հողերը փրկելը» չի նշանակում, որ պայքարն ավարտված է։ Այսուհետ ռազմական և քաղաքական դաշտում տարվող պայքարը պետք է շարունակվի շատ այլ ճակատներում»,- France 24-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը Բաքվի զորահանդեսի ժամանակ։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել էր, թե Երևանը, Սյունիքը և Սևանն ադրբեջանական պատմական հողեր են։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---