Պատգամավոր․ 6-7-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել

Պատգամավոր․ 6-7-ամյա տղան պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել

PanARMENIAN.Net - 2016-ին 6-7-ամյա տղան պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության։ Հարցուվել էր երկու քրեական գործ՝ մեկը 2016-ին և 2019-ին՝ բռնությունը կրկնվելուց հետո, որը 2020-ի հունվար ամսին դեռևս գտնվում էր նախաքննության փուլում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«2017-ի հունիսի 26-ին Փորձաքննության ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի ամբուլատոր զննության և ուսումնասիրության հաշվետվության արդյունքներով՝ երեխային սեռական բռնության ենթարկելու հանգամանքը չի բառացվել, ավելին, հստակ նշվել է, որ երեխայի մոտ ի հայտ են եկել ֆիզիկական այնպիսի ձևափոխումներ, որոնք կարող էին առաջանալ նրան պարբերաբար սեռական ոտնձգությունների ենթարկելու հետևանքով։ Սա թերևս միակ այն հանգամանքն է, որից կառչելով պետք է հնարավոր լիներ բացահայտել այս սարսափելի դեպքը։ 2019-ին կարճվել է 2016-ի քրեական գործը՝ հանցակազմի բացակայության անհեթեթ պատճառաբանությամբ։ Դատահոգեբանական փորձաքննության արդյունում արձանագրվել է, որ երեխան ադեկվատ է և նրա խոսքերը հավաստի են։

Քանի որ խոսքը հատկապես մանկահասակ երեխայի մասին է, փորձել եմ գնալ քրեական գործի հետքերով՝ հնարավորինս ծանոթացել մանրամասներին, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ, կես տարի առաջ Երևան քաղաքի դատախազ, այժմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին։ Բոլորը միաձայն ընդունում են, որ նման սարսափելի գործերը պետք է բացվեն, բայց․․․ Ինչպես միշտ, չգիտեմ, թե ինչպես է ստացվում, Հայաստանում բավարար հանցակազմերի բացակայության պատճառով գործերը կարճվում են»,-ասվում է գրառման մեջ։

Պատգամավորը նշում է նաև, որ ստացվում է՝ մանկահասակ տուժած երեխան՝ բռնության ենթարկվելով, շարունակում է ապրել հոգեբանորեն ճնշված վիճակում՝ փակի տակ, իսկ կեղծ արդարադատությունն այսօր շարունակում է չբացահայտել, կամ կոծկել, կամ միամիտ քողարկել տասնամյա երեխայի ողբերգական դեպքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---