ՀՀ-ում կորոնավիրուսի 1077 նոր դեպք կա և 36 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1077 նոր դեպք կա և 36 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 146,317-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1077-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 36 դեպք է գրանցվել, որից 29-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2445 դեպք կա, այլ պատճառով՝ 613։

Ապաքինվել է ևս 1592 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 123,474 է։ Փաստացի բուժվողների թիվը 19,785 է։

Մեկ օրում թեստավորվել է 3057 մարդ, ընդհանուր 542,394 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---