Ադրբեջանցի զինվորը հաստատել է ԼՂ դեմ պակիստանցի զինյալների հետ կռվելու մասին լուրերը

Ադրբեջանցի զինվորը հաստատել է ԼՂ դեմ պակիստանցի զինյալների հետ կռվելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ից համացանցում տարածվող տեսանյութում ադրբեջանցի զինծառայողը պատմում է, թե ինչպես են իրենց «պակիստանցի եղբայրները» օգնել մարտի դաշտում:

Պակիստանը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որոնց պատճառով մինչ օրս չի էլ ճանաչել Հայաստանի անկախությունը:

«Ուզում եմ ընդգծել, որ Պակիստանից մեր եղբայրները եկան և օգնեցին մեզ: Նրանցից ոմանք մեզ հետ թուրքերեն էին խոսում, ասում էին...», - այդ պահին հաղորդավարն ընդհատել է նրան։

Հոկտեմբերի վերջին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր, որ Պակիստանից զինյալների առնվազն մեկ խմբաքանակ է ուղարկվել Ադրբեջան՝ մարտերին մասնակցելու համար։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրիքան Ադրբեջանին Մերձավոր Արևելքից ավելի քան 2000 վարձկան է մատակարարել՝ Լեռնային Ղարաբաղի մարտերին մասնակցելու համար։ Այդ մասին, Հայաստանից բացի, բարձրաձայնել են նաև շատ պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի գերատեսչություններ և անգամ հետախուզություններ։ Հայկական կողմը մարտի դաշտում գերեվարել է առնվազն 2 սիրիացու։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---