Երևան-Գորիս ճանապարհին վթարից զինծառայող է մահացել

Երևան-Գորիս ճանապարհին վթարից զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող՝ 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում։ Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---