ԶԼՄ․ Ռեժիսոր Կիմ Կի Դուկը մահացել է կորոնավիրուսից

ԶԼՄ․ Ռեժիսոր Կիմ Կի Դուկը մահացել է կորոնավիրուսից

PanARMENIAN.Net - Հայտնի կորեացի կինոռեժիսոր, Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոների դափնեկիր Կիմ Կի Դուկը Լատվիայում մահացել է կորոնավիրուսից։ Նա 60 տարեկան էր, տեղեկացնում է Delfi-ն։

Ըստ տեղեկությունների, որոնք մեջբերվում են՝ ռեժիսոր Վիտալի Մանսկուն հղումով, Կի Դուկը Լատվիա էր մեկնել նոյեմբերի 20-ին։ Դեկտեմբերի 5-ից նա կապի մեջ չէր։ Դեկտեմբերի լույս 11-ի գիշերը նա մահացել է հիվանդանոցում կորոնավիրուսի հետ կապված բարդություններից, գրում է ՏԱՍՍ-ը։

Կիմ Կի Դուկը մտադիր էր տուն գնել Յուրմալայում և կացության իրավունք ստանալ Լատվիայում։ Երբ ռեժիսորը չի եկել պայմանավորված հանդիպմանը, գործընկերները սկսել են փնտրել նրան, այդ թվում հիվանդանոցներում։ Անձնական տվյալների պաշտպանության խիստ կանոնների պատճառով որոնումը դժվարացել էր։

Հայտնի կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկը 17 տարեկանից աշխատել է գործարանում։ 20 տարեկանում զորակոչվել է բանակ։ 5 տարի ծառայել է կորեական ծովային հետևակում, այնուհետև երկու տարի անցկացրել է կույրերի եկեղեցում՝ նպատակ ունենալով դառնալ հոգևորական։ Այդ ընթացքում մեծացել է գեղանկարչության նկատմամբ նրա հակումը և նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1990-1992 թվականներին ուսումնասիրել է կերպարվեստ։

Որոշ ժամանակ նա ճանապարհորդել է Եվրոպայում՝ հանդես գալով որպես նկարիչ։ Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի «Կոկորդիլոս» ֆիլմն է։ Իր կինոկարիերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ։

2014-ին նա եղել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուրը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---