Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2021-ի սկզբին

Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2021-ի սկզբին

PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի 2021-ի սկզբին։ Այս մասին, «Սիվիլնեթի» փոխանցմամբ, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Նշվում է, որ արդեն ընդունվել է «Կուսակցությունների մասին» օրենքը, որով երեք հիմնական փոփոխություն կա։

Դրանք են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումը, կուսակցությունների գրանցման հետ կապված պայմանների ազատականացումը, վարչական ու քրեական պատասխանատվության սահմանումը՝ անդամություն պարտադրելու կամ պարտադրանքով անդամակցությունից հրաժարվելու և այլ հարցերի հետ կապված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---