Արոնյանն անընդմեջ երկրորդ պարտությունն է կրել Լինարեսում

PanARMENIAN.Net - Ավարտվել է Շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարի առաջին շրջանի յոթերորդ եւ եզրափակիչ փուլը, որտեղ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել, այս անգամ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկից (առաջինը Գրիշչուկից էր): Օլիմպիական չեմպիոնը հանձնվեց պարտիայի 44-րդ քայլում: Հաղթելով հայ շախմատիստին` Իվանչուկը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջատարը կրկին Ալեքսադնր Գրիշչուկն է, որն ունի 5 միավոր:



Երկրորդ փուլը Արոնյանը կսկսի Մագնուս Կարլսենի դեմ պարտիայից, որի հետո ոչ ոքի խաղաց մրցաշարի մեկնարկին:



7-րդ փուլի արդյունքները` Արոնյան-Իվանչուկ-0-1, Անանդ-Գրիշչուկ, Ռաջաբով-Կարլսեն, Դոմինգես-Վան Յուէ-ոչ ոքի:



Դասավորությունն առաջին շրջանից հետո` Գրիշչուկ-5, Իվանչուկ-4 միավոր; Արոնյան, Անանդ-3,5-ական միավոր, Դոմինգես-3 միավոր, Ռաջաբով, Վան Յուէ-2,5-ական միավոր:



8-րդ փուլի զույգերը` Գրիշչուկ-Դոմինգես, Կարլսեն-Արոնյան, Իվանչուկ-Վան Յուէ, Ռաջաբով-Անանդ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---