Մահացել է դերասան Վալենտին Գաֆտը

Մահացել է դերասան Վալենտին Գաֆտը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում մահացել է դերասան Վալենտին Գաֆտը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Գաֆտը 85 տարեկան էր, 2019-ի օգոստոսին սրտի կաթվածի պատճառով հիվանդանոց էր տեղափոխվել, ինչից հետո դերասանը մասնամբ պարալիզացված էր։

1969-ից սկսած՝ Գաֆտը «Սավրեմեննիկ» թատրոնի առաջատար արտիստներից էր։ Նա խաղացել է նաև կինոյում, նկարահանվել «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Վարպետը և Մարգարիտան», «Օրենքով գողերը» և տասնյակ այլ ֆիլմերում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---