Տեսչական մարմինն առգրավել է 794 սիգ տեսակի ձուկ

Տեսչական մարմինն առգրավել է 794 սիգ տեսակի ձուկ

PanARMENIAN.Net - 2020 թվականի դեկտեմբերի 10-ին իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում 7 դեպքով առգրավվել է 794 հատ, ընդհանուր քաշով 234.9 կգ «սիգ» տեսակի ձուկ:

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի պաշտպանության նախարարությանը:

Միջոցառումներն իրականացվել են` համաձայն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---