Հայ փախստականները պահանջում են իրենց ապագայի մասին հարցը արծարծել Ղարաբաղի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության իսկական եւ հիմնական զոհերը հայ փախստականներն են Ադրբեջանից եւ այն մարդիկ, որոնք դարձան Բաքվում, Սումգաիթում եւ ադրբեջանական այլ քաղաքներում հայերի ջարդերի զոհը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Փախստականներն ու միջազգային իրավունքը» կազմակերպությունների ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը: «Այսօր Սումգաիթում հայերի կոտորածի 21-րդ տարելիցի նախօրեին, Ադրբեջանը լքած հայ փախստականները պահանջում են պաշտոնական Երեւանից արծարծել իրենց հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում»,-հայտարարել է Է.Ասատրյանը: Նրա խոսքերով, հայ փախստականները, որոնք այսօր շուրջ 500 հազար են աշխարհում, Ադրբեջանից բարոյական, ֆինանսական եւ տարածքային փոխհատուցում ստանալու բոլոր իրավունքներն ունեն:



«Եթե Բաքուն մինչ այժմ բարձրացնում է իր փախստականների հարցը բանակցություններում, ապա ինչո՞ւ հայկական կողմը նույն կերպ չի վարվում: Մենք դրա իրավունքն ունենք«,-նշել է Ասատրյանը: Նա ասել է նաեւ, որ կազմակերպությունը բազմիցս է դիմել Հայաստանի եւ ԼՂՀ իշխանություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, սակայն համապատասխան արձագանք չի ստացել: «Մենք առաջարկեցինք ԼՂՀ իշխանություններին մասնակի փոխհատուցում տալ հայ փախստականներին` հնարավորություն տալով նրանց վերաբնակվել Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում: Անշուշտ, մինչ այժմ մենք պատասխան չենք ստացել, սակայն Ստեփանակերտը բազմիցս է հայտարարել, որ դեմ չէ»,-ասել է Ասատրյանը:



Հայ բնակչության կոտորածները Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում փետրվարի 26-29-ը, դարձան ազգային հողի վրա առաջին բռնության դեպքերը նորագույն խորհրդային պատմության մեջ: Սումգաիթի ջարդը շարունակվեց երեք օր եւ ուղեկցվում էր զանգվածային բռնություններով, թալանով ու սպանություններով, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ փախստականների առաջին հոսքերը Ադրբեջանից հասնեն Հայաստան ու ԼՂՀ: Պետք է նշել, որ Հայաստանը ադրբեջանցիներին հնարավորություն տվեց վաճառել կամ փոխանակել իրենց գույքը, այն դեպքում, երբ Ադրբեջանի հայերին ուղղակի բռնի կերպով արտաքսեցին իրենց տներից: Այժմ, ըստ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, Հայաստանում կան 235 հազար փախստականներ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---