Ադրբեջանում մի քանի ռազմական հանցագործի են ձերբակալել

Ադրբեջանում մի քանի ռազմական հանցագործի են ձերբակալել

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ցուցադրաբար ձերբակալել են պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ անելու մեջ մեղադրվող զինծառայողներ։

Զինծառայողներից Ռաշադ Ալիևը և Գարդաշխան Աբիշովը կրտսեր սերժանտներ են, մեղադրվում են Կովսականում (Զանգելանում) զոհված հայերի աճյունները պղծելու, դա նկարահանելու և տարածելու համար։ Իսկ շարքայիններ Արզու Հուսեյնովը և Ումիդ Աղաևը մեղադրվում են Մարտունու ուղղությամբ հայերի գերեզմանաքարերը կոտրելու, պղծելու, նկարահանելու և տարածելու համար։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ և դրանից հետո մի քանի տասնյակ տեսանյութեր են հայտնվել, որոնցում պատկերված են ադրբեջանցիների ռազմական հանցագործությունները։ Ադրբեջանական բանակի զինծառայողները պղծում են հայ զինծառայողների մարմինները, անդամահատում դրանք, խոշտանգում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիականներին, ողջ-ողջ գլխատում և նվաստացնում նրանց։

Ադրբեջանի դատախազությունը տարածած հաղորդագրության մեջ նշում է, թե իբրև դրանցում կան կեղծ տեսանյութեր, սակայն որոշ դեպքերով ադրբեջանցիները, գտնվելով ծանր հոգեբանական վիճակում, անօրինություններ են իրենց թույլ տվել։

Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է հայատյացությունը, երկրում հերոսացվում են ադրբեջանցի զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովը և Ռամիլ Սաֆարովը։ Նրանցից առաջինը դիվերսիայի ընթացքում սպանել էր քնած 4 հայ զինծառայողի, իսկ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացի ժամանակ գլխատել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---