Արցախի նախագահը չի հանդիպի ՄԽ համանախագահներին. ՌԴ-ն այցին չի մասնակցում

Արցախի նախագահը չի հանդիպի ՄԽ համանախագահներին. ՌԴ-ն այցին չի մասնակցում

PanARMENIAN.Net - Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ չի կայանա։

Այն չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։

Արցախում ռազմական գործողություններն ընթացել են սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։ Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ի լույս գիշերը եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան հայտարարության ստորագրումից հետո։

Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---