Սումգայիթի եւ Բաքվի հայերի ջարդերի իրական մեղավորներն այդպես էլ անպատիժ մնացին27 փետրվարի 2009 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու եւ այլ քաղաքներում հայերի ջարդերը ցեղասպանություն են: Ցավոք, այդ դեպքերը մանրամասն չեն հետաքննվել եւ պատահածի մեղավորները չեն կանգնել դատարանի առջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Իրավաբանների պալատի նախագահ, Սումգայիթի դեպքերի վերաբերյալ մի քանի դատական գործընթացների մասնակից Ռուբեն Սահակյանը: «Սումգայիթի հայերի ջարդերի վերաբերյալ դատական գործը մասնատվել էր առանձին գործերի եւ ուղարկվել տարբեր կենտրոններ: Այսօր այդ ջարդերը կազմակերպած եւ իրագործած կոնկրետ անձանց մասին չկա ամբողջական տեղեկատվություն»,- նշել է Ռուբեն Սահակյանը` ավելացնելով, որ ինքն անձամբ տեղեկացված է 12 դատական գործերի մասին: Իրավաբանի խոսքով, հիմնականում, հանցագործներին մեղադրել են զանգվածային անկարգություններ իրագործելու մեջ: «Մեզ այսօր պարզապես անհրաժեշտ է գտնել այդ քրեական գործերի բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց մի մասը գտնվում է ՌԴ-ում: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք փաստերի օգնությամբ ողջ աշխարհին ապացուցել, որ Սումգայիթում հայ բնակչության հանդեպ ցեղասպանություն է իրագործվել»,- ընդգծել է Ռուբեն Սահակյանը:Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 26-29 տեղի ունեցած դեպքերը նորագույն խորհրդային պատմության մեջ դարձան առաջին էթնիկական պայթյունը: Սումգայիթյան ջարդերը շարունակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնությամբ, թալանով եւ սպանություններով, ինչը հանգեցրեց գաղթականների առաջին հոսքին Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Անկարգությունների հանգամանքների համաժամանակյա հետաքննություն, մեղավորների հայտնաբերում եւ պատիժ չէր իրականացվել, ինչը հանգեցրեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայկական բնակչության հանդեպ բռնության առավել մեծ էսկալացիային: Պաշտոնական տվյալներով, դեպքերի ժամանակ սպանվել է 32 հոգի: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը |