ՌԴ ԶՈւ-ն Լաչինի միջանցքում համերգ է կազմակերպել ռուս խաղաղապահների համար

ՌԴ ԶՈւ-ն Լաչինի միջանցքում համերգ է կազմակերպել ռուս խաղաղապահների համար

PanARMENIAN.Net - Ռուսական բանակի Կենտրոնական ռազմական շրջանի երգի և պարի համույթը Լաչինի միջանցքի դիտակետերում ելույթ է ունեցել Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումների զինծառայողների համար։

Խաղաղապահները շուրջօրյա ծառայություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում։

ԼՂ-ում տեղակայված է 1960 զինծառայող: Խաղաղապահ զորքերի կազմում ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումներն են:

Կողմերի՝ նոյեմբերի 10-ի լույս գիշերվա ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար դիտակետեր են ստեղծվել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---