Պիոտրովսկին առաջարկում է մշակութային մշտադիտարկում կազմակերպել Արցախում

Պիոտրովսկին առաջարկում է մշակութային մշտադիտարկում կազմակերպել Արցախում

PanARMENIAN.Net - Էրմիտաժի տնօրեն, արևելագետ ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանները՝ հանդես գալով մանիֆեստով։

Ակադեմիկոսն առաջարկել է մշակությաին մշտադիտարկում կազմակերպել։ Նա կարծում է, որ դա արդյունավետ կլինի, եթե ՌԴ քաղաքական ուժերը զբաղվեն, նաև Կովկասի և մերձկովկասյան երկրները։ Այդ մասին նա ասել է «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում։

«Դերբենտի գիտական կոնֆերանսն անցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, կազմակերպության ռուսական կոմիտեի։ ՅՈւՆԵՍԿՕ-ի ռուսական կոմիտեն մեր առաջարկները կներկայացնի Փարիզին, դրանք կուղարկվեն ՅՈւՆԵՍԿՕ նաև պաշտոնական ճանապարհով։ Ես դիմել եմ նաև Հուշարձանների համաշխարհային հիմնադրամին։ Մշակութային մշտադիտարկման մեխանիզմ դեռևս չկա՝ պետք է ստեղծել։ Իսկ առաջին փուլում կարևոր է բարի կամքը։ Չէ որ ռուս խաղաղապահները մտան Դադիվանք, իսկ կարող էին չմտնել»,-ասել է նա։

Պիոտրովսկին նշել է, որ հուշարձաններից բացի շատ են տուժում նաև գերեզմանոցները, կարևորել է նաև Տիգրանակերտի պահպանումը, այլ հնավայրերի պեղման տարածքները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---