17 հուլիսի 2002 - 22:27 AMT
ՄԻՆՍԿՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՔԱՐԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
2003-2005 թթ. ԱՊՀ-ում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի նախագիծը դարձել է ԱՊՀ փորձագետների Մինսկում ընթացող նիստի գլխավոր թեման: ԱՊՀ գործադիր կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանցավորության դեմ պայքարի համատեղ ծրագիրը ենթադրում է միջազգային իրավական բազայի զարգացում, պայմանագրերի ու համաձայնագրերի նախապատրաստում, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցում: Բացի դրանից, ծրագրի նախագիծը ներառում է ահաբեկչության, մաքսանենգության, թմրանյութերի առեւտրի եւ տասնյակ այլ հանցագործությունների դեմ պայքարի պրոֆիլակտիկ եւ գործնական միջոցառումներ: Նախատեսվում է նաեւ ԱՊՀ իրավակարգի մարմինների համագործակցություն տեղեկատվական եւ գիտական ապահովման բնագավառում: Չորս օրվա ընթացքում` մինչեւ հուլիսի 19-ը, փորձագետները կքննարկեն թմրանյութերի եւ պսիխոտրոպ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդելու գործում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը: Բացի դրանից, նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում է մնում «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի բաժանմունքի ստեղծման մասին» պետությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագիծը: