27 փետրվարի 2009 - 17:28 AMT
Ադրբեջանի նախագահը նշանակում է ԼՂՀ պաշտոնյաների՞ն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բայրամ Ասադ օղլու Սաֆարովին Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նշանակելու հրաման է ստորագրել: Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Շուշիի շրջանի «գործադիր իշխանության նախկին ղեկավար» Նիզամի Բահմանովը վախճանվել է 2008թ. սեպտեմբերի 13-ին: