16 դեկտեմբերի 2020 - 17:15 AMT
ՀՀ նախագահը հանդիպել է Էդմոն Մարուքյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ, ցույցեր և երթեր սկսել։ Փաշինյանի հրաժարականի հորդորով են դիմել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, հրաժարականի անհրաժեշտության մասին է հայտարարել նաև ՀՀ նախագահը։ Բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները վարչապետի հրաժարականի պահանջով շարունակվում են։