Արցախում որոնումների արդյունքում ընդհանուր 892 զոհված զինծառայողի դի են գտել

Արցախում որոնումների արդյունքում ընդհանուր 892 զոհված զինծառայողի դի են գտել

PanARMENIAN.Net - Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 15-ի դրությամբ հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին։ Այդ մասին հայտնել են Արցախի ԱԻՊԾ-ից, գրում է «Փաստինֆոն»։

Որոնողական աշխատանքները շարունակվում են և նշված թիվը կփոխվի դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլում և Ֆիզուլիում։

Ինչ վերաբերում է ողջ մնացած զինծառայողների հայտնաբերմանը, ապա պարզվում է միայն մեկ հայ զինվոր է հայտնաբերվել նոյեմբերի 14-ին,՝ Շուշիի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։ Նույն հատվածում հայտնաբերվել է նաև մեկ ադրբեջանցի։ Այլ ուղղություններում ողջ մնացած զինծառայողներ չեն հայտնաբերվել։

Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---